Թուրքիայում շարունակվում են Էրդողանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները


Թուրքիայում շարունակվում են Էրդողանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները
Նոյեմբեր 25 15:13 2021

Թուրքիայի խոշորագույն քաղաքներում բողոքի ակցիաներ են, որոնց մասնակիցները պահանջում են Էրդողանի և նրա կառավարության հրաժարականը։

Ցույցերի առիթը, ինչպես հայտնել էինք, երկրի ազգային տարադրամի փոխարժեքի՝ լիրայի կտրուկ անկումն է։

Թուրքական հատուկ ջոկատայիններն այս գիշեր, ուժ կիրառելով, ցրել են ցուցարարներին. կան մի քանի տասնյակ ձերբակալվածներ: