Ռեալը հետաքրքրված է Մանչեսթեր Սիթիի 22-ամյա ֆուտբոլիստով


Ռեալը հետաքրքրված է Մանչեսթեր Սիթիի 22-ամյա ֆուտբոլիստով
Նոյեմբեր 24 20:43 2021

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Պեդրո Պորոն, որը վարձավճարով հանդես է գալիս «Սպորտինգում», հայտնվել է Մադրիդի «Ռեալի» դիտակետում:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ «բլանկոսները» տպավորված են 22-ամյա պաշտպանի խաղով, որն արդեն 2-րդ մրցաշրջանն է անցկացնում պորտուգալական ակումբի կազմում:

«Ռեալը» կփորձի ձեռք բերել Պորոյին ամռանը, սակայն պայմանագրով «Սպորտինգն» իրավունք ունի ֆուտբոլիստի տրանսֆերն առաջինը իրականացնելու:

Իսպանացի ֆուտբոլիստը հանդես է եկել նաև իսպանական «Ժիրոնայում» և «Վալյադոլիդում»: