«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն»․ Ալեքսանդր Կոչուբաև


«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն»․ Ալեքսանդր Կոչուբաև
Նոյեմբեր 24 20:50 2021

 

Կոնտրա լեգեմ փաստաբանական ընկերության տնօրեն, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ընկերության ավագ իրավաբան, փաստաբան Անի Մուրադյանը, հանդես գալով որպես Վահագն Վերմիշյանի ներկայացուցիչներ, հայցադիմում էին ներկայացրել դատարան պահանջելով հրեքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Մասնավորապես՝ որպես զրպարտություն էր դիտարկվել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որոնք կապված էին Վահագն Վերմիշյանի կողմից հանցավոր արարքներ կատարելու հետ։

 

Նշված գործով Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառլեու վերաբերյալ միջնորդություն։

Վահագն Վերմիշյանը քաղբանտարկյալ է և շուրջ 2 տարի է ապօրինի գտնվում է ազատազրկման մեջ և բնական է որևէ ձևով չէր կարող տեղեկանալ իր հասցեին ով ինչ է խոսել, նշված տեղեկատվությունը պարոն Վերմիշյանին հասանելի է դարձել բացառապես իր պաշտպանների միջոցով, որից հետո և ներկայացվել է հայցադիմումը։

Սակայն, այստեղ սա չէ կարևորը։ Ըստ էության, ի՞նչ է նշանակում Ն․ Փաշինյանի միջնորդությունը․ զրպարտել եմ, բայց ոչինչ, շուտ եմ զրպարտել իմ նկատմամբ ներգործություն մի կիրառեք։

Կասկածի տակ չդնելով Նիկոլ Փաշինյանի՝ նման միջնորդություն ներկայացնելու իրավունքը, ցանկանում ենք անդրադառնալ դրա բարոյական ասպեկտին․ Նիկոլ Փաշինյանը, թեև գործով պատասխանող է, բայց դրան զուգահեռ շարունակում է մնալ երկրի ղեկավար և ամենաևին պատշաճ չէ զրպարտության հայցից հայցային վաղեմությունով պաշտպանվելու վարքագիծը, որը շատ է նմանվում անպատասխանատու մարդու վարքի։