ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութով։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Նոյեմբերի 22-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ պատրաստ է նոր դեղամիջոցի փորձարկման կամավոր դառնալ։
Պուտինը նշել է, որ պատվաստումից հետո 15 րոպե նստել է, որ տեսնի՝ ինչ փոփոխություններ են տեղի ունենում, բայց ոչ մի բան տեղի չի ունեցել։