Ռուբեն Գեւորգյանցի հարազատների կոչ են անում ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին


Ռուբեն Գեւորգյանցի հարազատների կոչ են անում ծաղկեպսակների գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին
Հունիս 24 10:30 2017

Կիոնռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի հարազատները բաց նամակ են տարածել, որում ասվում է. «Ռուբեն Գեւորգյանցն ամբողջ կյանքում իր գործունեությամբ փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր մտերիմներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար:

Կինոռեժիսորի որդիներն ու հարազատները խնդրում են բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գեւորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն հետեւյալ հաշվեհամարին ՝

Փոխանցումներ ՀՀ Դրամով`

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» Հիմնադրամ

Ստացողի հաշվի համարը` 103008661003

Ստացողի բանկի անվանումը`

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ

«Ռուբեն Գեւորգյանցի հիշատակին» նշումով:

Նշենք, որ հայտնի կինոռեժիսորը մահացել էր հունիսի 23-ին, 71 տարեկան հասակում։

Ռուբեն Գեւորգյանցի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:30-20:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը` հունիսի 26-ին, ժամը 11:00-13:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում: