32 օր կենաց մահու կռիվ տալուց հետո Մհեր Ափիկյանը զոհվեց մեկ տարի առաջ այս օրը. նրա մարմինը գտան 8 ամիս անց միայն. այն դիրքում, որը պաշտպանում էր


32 օր կենաց մահու կռիվ տալուց հետո Մհեր Ափիկյանը զոհվեց մեկ տարի առաջ այս օրը. նրա մարմինը գտան 8 ամիս անց միայն. այն դիրքում, որը պաշտպանում էր
Հոկտեմբեր 29 20:10 2021
Ափիկյան Մհերը Երևանում էր ծնվել, ապրիլի 24-ին։ Բուժքույրը մորն ասել էր, որ այդքան էլ լավ օր չի, ինչին ի պատասխան մայրն ասել էր՝ օրը կապ չունի, կարևորը զինվոր ավելացավ։
Մհերը բանակ զորակոչվեց 2019-ի հուլիսին։ Մարտունի 2-ում էր ծառայում։
Պատերազմի օրերին Մհերի ծառայակից բոլոր ընկերները զոհվում են, ինքն էլ մի անգամ «հրաշքով» է փրկվում, երբ իրենց տեղափոխող «Ուռալը» փչանում է և իրենք տեղ չեն հասնում, իսկ դիմացից գնացող 2 մեքենաները թշնամական անօդաչուի հարվածից խոցվում են։
32 օր կենաց մահու կռիվ տալուց հետո Մհեր Ափիկյանը զոհվեց մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը՝ Ճարտարի դիրքերը պաշտպանելիս։ 8 ամիս անց միայն հենց այդտեղ էլ՝ խրամատում, գտան են նրա աճյունը։
Հիշատակդ վառ, Մհեր ջան։
Մհերը 19 տարեկան էր։