Ավելի քան 68 000 ծովային կենդանի. Աբու Դաբիում կբացվի աշխարհում ամենամեծ ակվարիումը (լուսանկարներ)


Ավելի քան 68 000 ծովային կենդանի. Աբու Դաբիում կբացվի աշխարհում ամենամեծ ակվարիումը (լուսանկարներ)
Հոկտեմբեր 28 01:22 2021

Աբու Դաբիում կառուցվում է աշխարհում ամենամեծ ակվարիումը, շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին:

Այն կկոչվի SeaWorld Abu Dhabi և տուն կդառնա ավելի քան 68 000 ծովային կենդանու, այդ թվում ՝ շնաձկների, կրիաների համար:

Ինչպես գրում  է Luxury Launches-ը, ակվարիումը կտարածվի հինգ հարկի վրա, կպարունակի 25 մլն լիտր ջուն և կծառայի որպես ծովային կյանքի հետազոտման կարևոր կենտրոն:

Ակվարիումն արդեն 64 տոկոսով կառուցված է ու պաշտոնապես կբացվի հաջորդ տարի:



loading...