«Մարդ բռնի նորից հրաժարական…». Ալեն Սիմոնյանը մոռացել էր անջատել խոսափողը (տեսանյութ)


«Մարդ բռնի նորից հրաժարական…». Ալեն Սիմոնյանը մոռացել էր անջատել խոսափողը (տեսանյութ)
Հոկտեմբեր 27 19:40 2021

«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հրավերով այս պահին կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի հայտարարությունը աժիոտաժ ստեղծեց ԱԺ-ի դահլիճում։ Երբ հաջորդ խոսքը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանինն էր, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր խոսափողը մոռացել էր անջատել ու լսվեց` «Մարդ բռնի նորից հրաժարական…», այնուհետեւ նա արագ անջատեց խոսափողը։



loading...