Թայվանում տեղի է ունեցել 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ


Թայվանում տեղի է ունեցել 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Հոկտեմբեր 24 13:20 2021

Կիրակի Թայվանի հյուսիս-արեւելյան մասում տեղի է ունեցել 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ցնցումները զգացվել են Թայվանի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ վարչական կենտրոն Թայբեյում: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է առափնյա գոտում՝ Իլան քաղաքից դեպի հարավ 22,7 հեռավորության վրա, իսկ օջախը՝ 66,8 կմ խորության վրա:Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Թայվանի արեւելյան մասը համարվում է Ասիայում սեյսմիկ առումով առավել վտանգավոր գոտիներից մեկը: