Ոստիկանական գիշերային կոշտ գործողությունները որքանո՞վ են իրավաչափ. Թովմասյանը՝ ՀՀ ոստիկանապետին


Ոստիկանական գիշերային կոշտ գործողությունները որքանո՞վ են իրավաչափ. Թովմասյանը՝ ՀՀ ոստիկանապետին
Հոկտեմբեր 21 10:30 2021



ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ոստիկանապետի ուշադրությունն է հրավիրում Mediahub-ի կողմից հրապարակած տեսանյութում ոստիկանների մասնակցությամբ կատարվող գործողություններին։

«ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի ուշադրությունն եմ հրավիրում այս միջադեպի վրա:
Ոստիկանական գիշերային կոշտ  գործողությունները որքանո՞վ են իրավաչափ: Քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունքը խիստ դատապարտելի է. գուցե վաղն էլ այս գործով ծառայողական քննություն նշանակեք:

 

Բայց նկատելի է, որ դեպքերի կրկնության և շարունակականության վրա քննությունները դրականորեն չեն ազդում»,- գրել է հանձնաժողովի նախագահը։