Պատերազմից հետո շարունակում են մնալ որոշ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն. Ալիև


Պատերազմից հետո շարունակում են մնալ որոշ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն. Ալիև
Հոկտեմբեր 13 20:05 2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին` գոհացնո՞ւմ է իրեն ռուս խաղաղապահների առաքելությունը: 

«Ընդհանուր առմամբ մենք գոհ ենք: Արդեն մեկ տարի է` ինչ ավարտվել է պատերազմը, և ռուս խաղաղապահները տեղակայվել են Ղարաբաղում: Այս ընթացքում, առանձին միջադեպերը չհաշված, իրավիճակը կայուն է, ընդհանուր առմամբ մենք գոհ ենք: Իհարկե, շարունակում են մնալ որոշ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն: Մասնավորապես, կա օտարերկրացիների հարցը, որ պետք է Ադրբեջանից թույլտվություն ստանան ներկայում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող մեր տարածքներում երթևեկելու համար»,- ասել է նա:

Ալիևի խոսքով` թեպետ Լեռնային Ղարաբաղ այցելող «զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է», որոշ օտարերկրացիներ շարունակում են «ապօրինաբար մուտք գործել իրենց տարածք՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայրեր»: 

 
 

«Այս հարցի շուրջ մենք ՌԴ լիազոր մարմինների, ՊՆ ուշադրությունն ենք հրավիրել, որ դրան վերջ դրվի: Այս և այլ հարցեր պետք է լուծում գտնեն, բայց ներկայում մենք ընդհանուր առմամբ գոհ ենք ռուս խաղաղապահների գործունեությամբ»,- ասել է Ալիևը: