6,1 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


6,1 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հունիս 27 22:00 2026

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջուրմ շրջանից 43 կիլոմետր հարավ։

 

Այս տեղեկատվության համաձայն՝ 6,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 208,3 կիլոմետր խորության վրա։

Երկրաշարժի ալիքներն այնքան հզոր էին, որ հասել են Կենտրոնական Ասիայի երկրներ։ Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի բնակիչները զգացել են ուժեղ ցնցումներ։

 

Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։