Պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է ՀՀ-ին նվիրաբերված բժշկական արժեքավոր տեխնիկան. Միշել Սարիանի ահազանգը. Լուսանկարներ


Պաշտպանության նախարարը վաճառել և գրպանել է ՀՀ-ին նվիրաբերված բժշկական արժեքավոր տեխնիկան. Միշել Սարիանի ահազանգը. Լուսանկարներ
Հոկտեմբեր 13 18:46 2021

antifake.am-ի հաղորդմամբ՝  «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է Հայաստան անվճար հիմունքներով ուղարկված բժշկական սարքավորումների Հայաստանից դուրս վաճառքի և այդ գումարները գրպանելու մասին։

«Երկու տարվա ընթացքում ես Հայաստան եմ ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ և՛ Առողջապահության և՛ Պաշտպանության նախարարություններին:

Եվ հիմա լսում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է այս արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար էին տրամադրվել Հայաստանին: Բարոկամերաները, որոնք դուք տեսնում ենք նկարում, նախատեսված էր այրվածք ստացած զինվորների համար:

Դրանք վաճառվել են երկրից դուրս. 700 հազար դոլարով վաճառել են և փողը գրպանել:

Ամոթ է, ինչպես կարող էր որևէ մեկը դավաճանել այսպես իր սեփական երկիրն ու իր ժողովրդին»,-գրել է բարերարը: