16 օր շարունակ Նարեկն ընկերների հետ պաշտպանեց Հադրութի դիրքերը, այդպես էլ չիմանալով, որ քաղաքը մեր վերահսկողության տակ չէ


16 օր շարունակ Նարեկն ընկերների հետ պաշտպանեց Հադրութի դիրքերը, այդպես էլ չիմանալով, որ քաղաքը մեր վերահսկողության տակ չէ
Հոկտեմբեր 13 15:30 2021
Նարեկը Երևանից էր։ 2019-ին ընդունվել էր ԵՊՀ-ի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Նաև Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրներից էր։
2019-ի հուլիսի 1-ին զորակոչվեց բանակ։ Ծառայության անցավ սկզբում Գյումրիի հակատանկային ուսումնական զորամասում, այնուհետև՝ Հադրութում։
16 օր շարունակ Նարեկն ընկերների հետ պաշտպանեց Հադրութի դիրքերը, միևնույն ժամանակ չիմանալով, որ քաղաքը հոկտեմբերի 9-10-ից արդեն մեր վերահսկողության տակ չէ։ Պաշտպանեցին առանց նահանջի, պաշտպանեցին անմնացորդ։
Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 13-ին, անօդաչուի հարվածից ծանր վիրարավորում է Նարեկը և հոսպիտալ տեղափոխելու ճանապահին անմահանում...
Հիշատակդ վառ, Նարեկ ջան։ Հավերժ 19 տարեկան մնացիր։



loading...