Զրույց և աշխատանքային ճաշ․ Պեսկովը պատմել է Փաշինյան-Պուտին հանդիպման ձևաչափի մասին․


Զրույց և աշխատանքային ճաշ․ Պեսկովը պատմել է Փաշինյան-Պուտին հանդիպման ձևաչափի մասին․
Հոկտեմբեր 12 15:33 2021

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց և աշխատանքային ճաշ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ռուս-հայկական հարաբերություններին ՝ այստեղ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակներում: Կլինի զրույց, այնուհետև աշխատանքային ճաշ»,-հավելել է Կրեմլի խոսնակը:



loading...