Հայկոն զգում էր իր մահը… Ի՞նչ էր Մենչին ասել Հայկոն մահից մեկ ամիս առաջ


Հայկոն զգում էր իր մահը… Ի՞նչ էր Մենչին ասել Հայկոն մահից մեկ ամիս առաջ
Հոկտեմբեր 11 12:32 2021

Starnews.am-ը գրում է.

Պրոդյուսեր, հաղորդավար Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, եւ Հայկոն մտերիմ ընկերներ էին:

Մենչն իրենց ընկերության մասին խոսել է ԱՄՆ-ում հեռարձակվող «Հորիզոն» հեռուստաընկերության՝ Հայկոյին նվիրված հատուկ թողարկման ընթացքում:

Նա նշել է, որ իրենց մտերմությունը սկսվել էր դեռ 30 տարի առաջ:

Ըստ Մենչի՝ Հայկոն իրենց բոլորին գրավել էր իր մարդկային տեսակով:

Մենչի խոսքով՝ իրենք ընկերախմբով միշտ ամռանը միասին հանգստանում էին, այս անգամ ինքն որոշել էր չմիանալ ընկերներին, սակայն ի վերջո միացել էր:

Մենչի վստահեցնում է, որ Հայկոյի հետ շատ կարեւոր 10 օր էր անցկացրել, սակայն Հայկոն, ում միշտ ճանաչել են միայն ուրախ տեսանկյունից, այս անգամ այլ էր.

«Եթե ես չգնայի, ինձ կյանքում չէի ներելու: Այդ վերջին 10 օրերը երկար կմնան իմ մտքում: Շատ բաներից ենք խոսել: Հայկոն տեսակով խոսացող չէր, ուրախ բաներից էր միշտ խոսում, սակայն վերջին անգամ ասում էր բաներ, որ հիմա եմ հասկանում իմաստը, նա ասում էր բաներ, որ իրեն սազական չէին, իր բնավորությանը հատուկ չէին: Մինբ այդ չէր ասել երբեք նման բաներ… Հիմա եմ հասկանում, որ, երեւի, մարդիկ ինչ-որ բաներ զգում են, դրան բացատրություն չկա…»,-նշել էր Մենչը:

Տեսանյութը դիտել՝ այստեղ: