Խուզարկություն է կատարվում Դավիթ Տոնոյանի տանը


Խուզարկություն է կատարվում Դավիթ Տոնոյանի տանը
Սեպտեմբեր 29 16:35 2021

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝  այս պահին խուզարկում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը:

Տոնոյանին, ըստ երեւույթին, կձերբակալեն եւ մեղադրանք կառաջադրեն: Զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:

Ստեփան Գալստյանին եւս հրավիրել են ԱԱԾ: Մեր աղբյուրը հայտնում է, որ հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին եւ Սեյրան Օհանյանին: 

Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: