Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը դիտողություն է արել Առողջապահության նախարարությանը՝ տարածած հաղորդագրության համար, որով շեշտվում էր՝ երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ:
Երգչի մահվան պատճառը չի կարող լինել պատվաստանյութը, քանի որ երգիչը պատվաստած չի եղել․․․
Հ․Գ․ թող ինձ ներեն ընտանիքի անդամները, հարազատները՝ անձնական տվյալի հանրայնացման համար, բայց արարքս գեթ 1 նպատակ ունի՝ կանխել հետագա մարդկային կորուստները․․․»:
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին, տեղեկացրել էր, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ:










