«Մեր համատարած անպատասխանատվության հետևանքներն են». Գոռ Աբրահամյան


«Մեր համատարած անպատասխանատվության հետևանքներն են». Գոռ Աբրահամյան
Սեպտեմբեր 29 14:45 2021

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջինը ամեն ժամ 1-2 մեր հայրենակից է մահանում covid 19-ի հետևանքով. այդ թվում՝ տաղանդավոր, այս երկրին ու ժողովրդին պիտանի, արդյունք ստեղծող անհատներ:

Հայկոյին բոլորս էինք սիրում. դրա համար է ափսոսանքին միախառնված ցավը մեծ:

Մյուսների մահը համեմատաբար հեռու է թվում, օտար, արդեն ինչ-որ տեղ՝ բնական դարձած... մինչև ողբերգությունը չի հասնում քեզ ու քո անմիջական շրջապատին:

Մեր համատարած անպատասխանատվության, գավառամտության, անգրագիտության և մակերեսայնության հետևանքներն են: Սա է իրական աղետը... Ե՞րբ ենք լրջանալու.....»:

 
Աղբյուրը` Գոռ Աբրահամյան