44- օրյա պատերազմում զոհվել է արցախցի 742 զինվոր, 45-ն անհետ կորած են, 80 քաղաքացի սպանվել է, 38-ը՝ գերեվարվել.Սերգեյ Ղազարյան


44- օրյա պատերազմում զոհվել է արցախցի 742 զինվոր, 45-ն անհետ կորած են, 80 քաղաքացի սպանվել է, 38-ը՝ գերեվարվել.Սերգեյ Ղազարյան
Սեպտեմբեր 29 12:07 2021

44-օրյա պատերազմում զոհվել է արցախցի 742 զինվոր, 45 զինծառայող համարվում է անհետ կորած, սպանվել է 80 քաղաքացիական անձ, որոնցից 42-ը՝ թիրախային հարվածների հետևանքով, իսկ 38-ը՝ գերեվարման մեջ են: Այս մասին խորհրդարանում քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Նրա հաղորդմամբ՝ պատերազմի արդյունքում կա շուրջ 42 հազար տեղահանված արցախցի, որոնցից 38 հազար 154-ը զրկվել են բնակավայրից և անշարժ գույքից: Տեղահանվածներից 15 հազարը Ստեփանակերտում են գտնվում, իսկ 5 հազարը՝ Արցախի շրջաններում, 1960 մարդ ապրում է հյուրանոցներում.

«Նրանց բնակարանով ապահովելու համար արդեն իսկ ունենք վարձակալության 3000 պայմանագիր: Նախատեսվում է մինչև տարեվերջ Ստեփանակերտում կառուցել 300 բնակարան՝ տեղահանվածներին տեղավորելու նպատակով»,-ասաց Սերգեյ Ղազարյանը:

Նա նաև հայտնեց, որ պատերազմի արդյունքում հակառակորդին է անցել Արցախի հանրապետության 192 բնակավայր, որոնցից՝ 185 գյուղ, 7 քաղաք: