Միջոցառումներին Պնախարարի, ԳՇ պետի մասնակցության համար դիմումները ներկայացնել միջոցառումից առնվազն 10 օր առաջ. ՊՆ


Միջոցառումներին Պնախարարի, ԳՇ պետի մասնակցության համար դիմումները ներկայացնել միջոցառումից առնվազն 10 օր առաջ. ՊՆ
Սեպտեմբեր 27 19:10 2021

Զոհված զինծառայողներին նվիրված միջոցառումների՝ հուշ-երեկոների, հուշարձանների, խաչքար-հուշաղբյուրների բացման արարողություններին ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ համապատասխան ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու նպատակով, խնդրում ենք ՀՀ պաշտպանության նախարարի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետին կամ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հասցեագրված դիմումները ներկայացնել միջոցառման անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ՝ միջոցառումները եւ դրանց մասնակցությունը  ժամանակին և պատշաճ իրականացնելու նպատակով:

Այս մասին ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: