Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի գրառումը. «Ես ինձ թույլ եմ տալիս պնդելու, որ համայնքների խոշորացումը ոչ մի պարագայում չի բխում պետության սոցիալ-տնտեսական, մշակութային ու ժողովրդագրական զարգացման հեռանկարային շահերից: Այն նպաստելու է երկրի անհավասարաչափ ռախիտիկ աճին: Մինչդեռ, նույն երկրին առաջին հերթին պետք է փոքր ու լքված գյուղերի դինամիկ ու հավասարաչափ աճ, եթե կուզեք խոշորացում, Երևանի բեռնաթափում. նրա բնակչության մի զգալի մասի տեղափոխում մարզեր, մասնավորապես, Սյունիքի գեոռազմավարական շրջան: Ինչպես նաև ընտրովի համայնքապետերի ինստիտուտի պահպանումը, որի առկայությամբ պառակտվում է համայնքային հասարակությունը, խրախուսվում անջատողականությունը ու աճում հայ ֆեոդալ-բդեշխների հակահասարակական շերտը: Կարծում եմ՝ այս հարցերով պետք է զբաղվի բանիմաց որևէ պաշտոնյա, քան Վաչե Տերտերյանն է»: |
«Համայնքների խոշորացումը չի բխում պետության սոցիալ-տնտեսական շահերից». Լևոն Շիրինյան
Աղբյուրը` Լևոն Շիրինյան
loading...