«Ինչի՞ չեք ուզում, որ պարոն Ծառուկյանը գործարանը բացի». գյուղացին՝ նախարարին


«Ինչի՞ չեք ուզում, որ պարոն Ծառուկյանը գործարանը բացի». գյուղացին՝ նախարարին
Սեպտեմբեր 23 16:22 2021

 

Արմավիրի մարզի խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց։ Նրանք նշում են, որ 30 հազար տոննա խաղողը չի մթերվել, քանի որ «Նոյ» գործարանը չի ընդունում: Նրանց խոսքով՝ Կառավարությունը նախօրոք պետք է պարզեր իր հարաբերությունները խոշոր մթերողների հետ:

«Ինչի՞ չեք ուզում, որ պարոն Ծառուկյանը գործարանը բացի»,- դիմելով Էկոնոմիկայի նախարարին՝ հարցրին խաղողագործները: «Ո՞վ չի ուզում. մենք գնացել, խնդրել ենք, որ բացի»,- ասաց պաշտոնյան: