Փաշինյանն էնքան բան ա ասել, որ չի եղել, հո մարդակեր չենք, գյուղի տղա ա, թող գա մարզ


Փաշինյանն էնքան բան ա ասել, որ չի եղել, հո մարդակեր չենք, գյուղի տղա ա, թող գա մարզ
Սեպտեմբեր 23 14:20 2021

«Նիկոլ Փաշինյանն էնքան բաներ ա ասել ու չի եղել, նույնը էլ սայ ա, թող գա մարզ, ինքն էլ գյուղի տղայա, մենք էլ գյուղի տղա ենք հո մարդակեր չենք: Ոչ պաշտոն ենք ուզում, ոչ պարգևավճար ենք ուզում, ընդհամենը թող գա մարզ մեր վիճակը տեսնի»: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ասաց  կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող խաղողագորներից մեկը:

Խաղողագործները նշում են, որ 2018թ.-ին Նիկոլ Փաշինյանն իրենց մարզ էր այցելել և խոստացել, որ հետայսու խաղողի մթերման հետ կապված ոչ մի խնդիր չի առաջանալու: Այսինքն, խաղողագործը դեռևս մարտ-ապրիլ ամիսներին պետք է հստակ իմանա, թե խաղողը ո՞ր գործարաններին է հանձնելու, ի՞նչ ծավալի և ի՞նչ գնով: