Վանաձորում 66-ամյա տղամարդը փայտե ձողով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել հարևանին


Վանաձորում 66-ամյա տղամարդը փայտե ձողով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել հարևանին
Սեպտեմբեր 23 12:40 2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 66-ամյա բնակչի կողմից հարևանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 
 

Քննությամբ պարզվել է, որ  2020թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, 66-ամյա տղամարդը Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի տան հարակից այգում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հարևանի հետ, որի ժամանակ փայտե ձողով, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ նրա  առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 66-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

 
 

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:



loading...