Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին


Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին
Սեպտեմբեր 23 10:30 2021

Հովհաննես Հովհաննիսյան, Դուք Սիվիլնեթի եթերում ասում եք, թե իբր ԵՊՀ-ում հումոր է պտտվում, որ եթե ինձ փող տային, ես Գևորգ Էմինի և Վահան Տերյանի դեմ էլ կգրեի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գևորգ Էմին-Տերյանը, ով վերջերս ազատվել է ԵՊՀ մամուլի խոսնակի պաշտոնից:

Նա, նաեւ հավելել է. «Նույնիսկ նյութական ամենից ծանր ժամանակ ես երբեք փողով ոչ մի տող չեմ գրել։

Եթե 24 ժամվա ընթացքում չապացուցեք, որ ես նույնիսկ մի անգամ փողով գրել եմ, ուրեմն` դա ասողը և տարածողը բ..-ի տղա է»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել օգոստոսի սկզբին:



loading...