Հարյուրավոր ազերիներ մասնակցել են Փաշինյանի գունագեղ տոնակատարությանը


Հարյուրավոր ազերիներ մասնակցել են Փաշինյանի գունագեղ տոնակատարությանը
Սեպտեմբեր 22 19:46 2021

Երեկ Փաշինյանի կազմակերպած գունագեղ տոնակատարությունը, որն ըստ նրա նվիրված էր պատերազմի զոհերի հիշատակին՝ բավական հետաքրքիր է եղել ազերիների համար։ Հրապարակում նրանք հարյուրներով են եղել, անգամ չեն խորշել հարցազրույցներ տալ հայկական լրատվամիջոցներին։

Փաշինյանի տոնակատարությանը մասնակից ազերիները եղել են իրանական անձնագրերով։ Հիշեցնենք, որ պատերազմի օրերին էլ Իրանում բնակվող հարյուրավոր ազերիներ աջակցում էին Ադրբեջանին։ Կան տարածված տասնյակ կադրեր, այն մասին, թե ինչպես են հուզվում ազերիները, երբ Արաքսի ափի Արցախի տարածքներում հայտնվում են ադրբեջանցի զինվորականները։

 
 
 

Հետաքրքիր է, որ նախկինում երբեք Հայաստանի անկախության տոնը և կազմակերպված միջոցառումները չեն ձգել ազերիներին, իսկ ահա մեր համար ողբերգական պարտությունից հետո կազմակերպված տոնը ազերիների համար իրական տոն է դարձել։

 

Politik.am



loading...