Անկախությանը նվիրված միջոցառումից առաջ ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնել ցանկացող քաղաքացիներին


Անկախությանը նվիրված միջոցառումից առաջ ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնել ցանկացող քաղաքացիներին
Սեպտեմբեր 21 19:40 2021



Հանրապետության հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 20։00-ին կսկսվի Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը։ Քաղաքացիների մուտքը հրապարակ թույլատրվեց 18։00-ից, սակայն նախքան հրապարակ մուտք գործելը, ուժեղ հսկողություն սահմանած ոստիկանները մետաղորսիչ սարքավորումներով զննում են քաղաքացիներին և նրանց պայուսակներ և նոր միայն թույլ տալիս նրանց մուտքը հրապարակ։

 

Հիշեցնենք, որ միաժամանակ Ազատության հրապարակից մեկնարկել է մոմերով և ջահերով երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Երթը նախաձեռնել է հետմահու Արցախի հերոս կոչման արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։