Վարդանյանը չպատասխանեց՝ ինչո՞ւ է սահմանափակվում լրագրողների ազատ տեղաշարժը


Վարդանյանը չպատասխանեց՝ ինչո՞ւ է սահմանափակվում լրագրողների ազատ տեղաշարժը
Սեպտեմբեր 21 10:00 2021

ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը չպատասխանեց հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված լրագրողների նկատմամբ իրականացվող սահմանափակումները «Եռաբլուր»-ում: «Ուզում եմ զուսպ, բայց շնորհավորել մեր անկախության 30-ամյակն ու այսքանով սահմանափակվենք: Ես արդեն ամեն ինչ ասացի: Այսօր այստեղ զուսպ հարգանքի տուրք է մատուցվել ՀՀ անկախության համար զոհվածների հիշատալին: Այսքանը, շնորհակալություն»,- ասաց պատգամավորը: