ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր


ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր
Սեպտեմբեր 19 19:32 2021

Սեպտեմբերի 19֊ին, ժամը 18։00֊ի սահմաններում «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր կամ ադրբեջանցիներ։ Գրում է Yerkir.am-ը։

«Նրանց հետ եղած երրորդը, ով թափահարել է ադրբեջանի և թուրքիայի դրոշները, դիմել է փախուստի:

Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածներին տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնի բաժին։ Մի շարք քաղաքացիներ այս պահին ներկայանում են նշված բաժին՝ ցուցմունքներ և վկայություններ տալու համար»,- գրում է լրատվականը։