«Պահանջում ենք, որ խաղաղապահ ուժերի հսկողությամբ մեզ վերադարձնեն մեր հայրենիքը». Հադրութցի կին


«Պահանջում ենք, որ խաղաղապահ ուժերի հսկողությամբ մեզ վերադարձնեն մեր հայրենիքը». Հադրութցի կին
Սեպտեմբեր 17 15:22 2021

ԱՐցախից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց:

Հադրութցի Գոհար Ղահրիյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Պահանջում ենք, որ խաղաղապահ ուժերի հսկողությամբ մեզ վերադարձնեն մեր հայրենիք ու քանի որ ռուսներն ի վիճակի չեն ապահովելու մեր անվտանգությունը, պահանջում ենք ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին: Ինձ թվում է՝ պայմանագրի ոչ մի կետի սա չի հակասում»:

 
«Պահանջում ենք, որ խաղաղապահ ուժերի հսկողությամբ մեզ վերադարձնեն մեր հայրենիքը». Հադրութցի կին