Արծվիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ


Արծվիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ
Սեպտեմբեր 15 18:57 2021

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի մասին արված մեկնաբանությանը։

 

«Պարոն Փաշինյանը առաջին հարցին ի պատասխան կատարեց հայտարարություններ, որոնք վկայում են այն մասին, որ ՀՀ ինքնիշխան տարածքի մի շարք տարածքներ, որոնք հաստատված են սեփականության իրավունքով՝ թե պետական, թե մասնավոր, թե իրավաբանական անձանց պատկանող հողատարածքներ, ըստ էության հանձնվում են այլ պետության։ Սա ոչ այլ ինչ է, քան Քրեական օրենսգրքի 299 հոդվածով, ինչպես նաև այլ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործությունների մասին փաստեր։ Առաջիկա դատական գործերում այս փաստերը ներկայացվելու են՝ դա վերաբերում է թե պետական դավաճանությանը, թե տարածքներ հանձնելուն և այլն»,- ասաց Մինասյանը։