«Հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ». Աղաջանյան


«Հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ». Աղաջանյան
Սեպտեմբեր 14 18:06 2021

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին: Աղաջանյանի խոսքով՝ դրանք այն ելակետային դիրքերն են, որտեղ տեղակայվել են թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերը. «Ըստ Սովետական միության համապատասխան քարտեզի, այդ հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, ճանապարհի այդ հատվածը գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ.... Հենց նոր հանդիպումից եմ դուրս գալիս ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ ու այս հարցերի շրջանակն ամենայն մանրամասնությամբ քննարկվել է: Ադրբեջանական կողմը, չնայած իր հայտարարություններին, թե իբր կողմ է երկարատև խաղաղության գործընթացի մաս կազմելուն, իր քայլերով է՛լ ավելի է սրում իրավիճակը, ու սա մի խնդիր է, որը պետք է մեր միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում լինի: Նրանք հույս են հայտնել, որ կօգտագործեն իրենց գործիքակազմը՝ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար»: