«Ադրբեջանցիները հայերին կոպիտ ձեւով ասում են՝ արագացրեք, քշեք, գնացեք». Գորիս-Կապան ճանապարհին խցանումներ են առաջանում


«Ադրբեջանցիները հայերին կոպիտ ձեւով ասում են՝ արագացրեք, քշեք, գնացեք». Գորիս-Կապան ճանապարհին խցանումներ են առաջանում
Սեպտեմբեր 13 19:25 2021

Իրանական պետհամարանիշներով բեռնատարները որ կանգնում են, Գորիս-Կապան միջպետական ճանապարհին խցանումներ են առաջանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։

«Խցանումներում հայկական պետհամարանիշներով մեքենաներ չկան, նրանք շարժում են առաջ։ Ադրբեջանցիները շատ կոպիտ ձեւով ասում են՝ արագացրեք, ստեղից քշեք, գնացեք»,- պատմեց Կարեն Քոչարյանը։

Նա ասաց, որ այսօր այդ տարածք է գնացել. «Գնացել եմ այդտեղ ու եկել եմ, ոչ ԱԱԾ, ոչ էլ ՀՀ ՊՆ չեմ նկատել այնտեղ»։

Նշենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Հայտնի է, որ արդյունքում վարորդներից նաեւ գումար են գանձում։ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` ծառայության սահմանապահ զորքերը եւ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողները համատեղ աշխատանքներ են իրականացնում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։



loading...