Գլամուրային չորքոտանին. Luxury Launches-ը պատմել է ինստագրամյան աստղ դարձած կատվի մասին (լուսանկարներ)


Գլամուրային չորքոտանին. Luxury Launches-ը պատմել է ինստագրամյան աստղ դարձած կատվի մասին (լուսանկարներ)
Օգոստոս 16 01:58 2021

Բենսոն անունով կատուն Instagram սոցկայքի չորքոտանի աստղն է, գրում է Luxury Launches-ը՝ նկատելով, որ կենդանին հմայիչ է, սիրում է տարբեր գլամուրային կերպարներում կեցվածք ընդունել տեսախցիկի առաջ:

Հետաքրքրական է, որ Բենսոնը միշտ չէ, որ նման երջանիկ կյանք է ունեցել: Մի քանի տարի առաջ նա Դուբայում փողոցային կատու է եղել: Նրան այնտեղ նկատել է մի մարդ, որը որոշել է կատվին տուն տանել:

Արդյունքում Բենսոնը Դուբայից տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ ինստագրամյան մոդել է դարձել: