Դավթաշենի կամրջից նետված տղամարդը 32 տարեկան էր. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում


Դավթաշենի կամրջից նետված տղամարդը 32 տարեկան էր. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
Օգոստոս 1 15:14 2021

Օգոստոսի 1-ին, ժամը 08։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից, տեղեկացնում է ԱԻՆ կայքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել են Մ․ Ս․-ի (ծնված 1989 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։



loading...