Ադրբեջանական զորքերը կրակ են բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ, թիրախային կրակ արձակել սնունդ տեղափոխող մեքենայի վրա


Ադրբեջանական զորքերը կրակ են բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ, թիրախային կրակ արձակել սնունդ տեղափոխող մեքենայի վրա
Օգոստոս 1 00:14 2021

Հուլիսի 31-ին` ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

Մասնավորապես` թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն:

Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

 

Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։



loading...