Հենց նոր գմփոց եկավ, ոնց հասկացա` անօդաչու էր. Վարդենիսի քաղաքապետ


Հենց նոր գմփոց եկավ, ոնց հասկացա` անօդաչու էր. Վարդենիսի քաղաքապետ
Հուլիս 30 00:20 2021

Գեղարքունիքի մարզում պայթյունի ձայն է լսվել. հավանաբար, անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը։ «Հենց նոր գմփոց եկավ, օդի մեջ լույս վառվեց։ Թե ինչ էր, չհասկացանք, դեռ չեմ կարողացել ճշտել։ Ոնց հասկացա՝ անօդաչու էր»,- նշեց Վարդենիսի քաղաքապետը։ Հարցին՝ ինչ իրավիճակ է սահմանային հատվածում, Մելքոնյանը պատասխանեց, որ մինչ այժմ հանգիստ է եղել։ «Ես սահմանից 2 ժամ առաջ եմ եկել՝ և՛ Վերին Շորժա, և՛ Ներքին Շորժա։ Կրակոցներ չեն եղել։ Հանգիստ էր»:,- եզրափակեց Մելքոնյանը։



loading...