Ով է իրականում Հայկ Սարգսյանի հարսանիքի քավորը․ բացառիկ մանրամասներ


Ով է իրականում Հայկ Սարգսյանի հարսանիքի քավորը․ բացառիկ մանրամասներ
Հուլիս 27 13:38 2021

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել է, որ շաբաթ օրը ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հարսանիքն էր։ Այն տեղի է ունեցել Prime hall ռեստորանային համալիրում։ Հայկ Սարգսյանի ու Օլյա Հայրապետյանի պսակադրությունը կատարվել է Սաղմոսավանքում։

Իշխանական պատգամավորի հարսանիքին մոտ 500 հյուր է մասնակցել։ Նրանց թվում են եղել պատգամավորներ Գևորգ Պապոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Հրաչյա Հակոբյանը և այլք։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ևս ընտանիքով ներկա է եղել։ Մնացել են գրեթե մինչև վերջ։ Մեզ հայտնեցին, որ իրականում Նիկոլ Փաշինյանը չի եղել Հայկ Սարգսյանի հարսանիքի քավորը։ Սարգսյանն իրեն քավոր ընտրել է Մոսկվայից՝ Կարապետ Կարապետյանին։

 
 

Հաջորդ օրը՝ Հայկ Սարգսյանն ու կինը՝ Օլյա Հայրապետյանը քեֆ- ուրախությունը շարունակել են Սարգսյանի անվան հետ կապվող Սևանում գործող White- Shorja-ում։ Հաջորդ օրն արդեն մեկնել են երկրից՝ հարսանեկան ճամփորդության։