Թշնամին մի քանի ամիս է մեր երկրում է, հայրենիքը փրկված չէ, բայց իշխանությունն ու ընդդիմությունը իրար շնորհակալ են


Թշնամին մի քանի ամիս է մեր երկրում է, հայրենիքը փրկված չէ, բայց իշխանությունն ու ընդդիմությունը իրար շնորհակալ են
Հուլիս 23 12:09 2021

 

Երեկ՝ հուլիսի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղի ունեցած նիստում նորընտիր պատգամավորներին մանդատներ բաշխելու արձանագրություն կազմեց։ Խորհրդարան անցած ընդդիմադիրները շնորհավորանքներ էին ստանում։ Հայրենիքի փրկության համար ոտքի հելածներն այլեւս վերածվեցին շարքային երեսփոխանների, որոնք ԱԺ-ում, իբրև թե, խոստանում են օր ու արև չտալ օրվա իշխանություններին։ Ի դեպ,նման հայտարարություն անողները նույն այն մարդիկ էին, որոնք ոչ վաղ անցյալում խրոխտ ու սուր ելույթներ էին ունենում, «դավաճան» ու «հողատու» անվանում Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին։ Ընդդիմադիրների «անողոք» պայքարում, իհարկե, հայրենիքը չփրկվեց, փոխարենը փրկվեցին, ավելի ճիշտ ապագայում տեղ գտան հրապարակներում բարձր գոռացողները։ Հասարակության լայն զանգվածի թվում էր, թե ականջահաճո բառամթերք օգտագործողների նպատակներն ազնիվ են, որ նրանք մյուսներից տարբերվում են, պայմանավորվածությունների, կուլիսային քննարկումների գնացողներից չեն, բայց միայն հանգամանքը, որ հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական խաղացողները գոնե արտահերթ ընտրությունների անցկացման հարցում Նիկոլ Փաշինյանի հետ գնացին գործարքի ակնհայտ է։

Փաշինյանն էլ առիթը բաց չի թողնում ընդգծել այդ հանգամանքը։ Ի դեպ, տպավորություն է, որ վարչապետի պաշտոնակատարին ևս զարմացրել է հանգամանքը, որ հենտընտրական որեւէ զարգացում այդպես էլ տեղի չունեցավ։ Իր զարմանքը երեկ մեկ անգամ ևս ընդգծեց Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, չմոռանալով շնորհակալություն հայտնել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին։

Շնորհակալություն միշտ պետք է հայտնել, հատկապես, երբ ընդդիմությունն իր անհեռանկարային գործունեությամբ պարզապես երկարացրեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Իշխանությունն էլ,իհարկելավության տակ» մնացողներից չէ։ Նա էլ նոր գումարման ԱԺ պատգամավորների համար վերջին պահին օրենքի նախագիծ մշակեց ու կյանքի կոչեց։

«Չքավոր» ընդդիմադիրները խորհրդարան մուտք ոտք դնելիս աշխատավարձին զուգահեռ 250 հազար դրամ ավելի գումար են ստանալու։ Թշնամին մի քանի ամիս է մեր երկրում է, հայրենիքը փրկված չէ, բայց իշխանությունն ու ընդդիմությունը իրար շնորհակալ են։ Գինը վճարված է։

Irakanum.am