Կրիշտիանու Ռոնալդուն նոր հյուրանոց է բացել Նյու Յորքի Times Square-ում (լուսանկարներ)


Կրիշտիանու Ռոնալդուն նոր հյուրանոց է բացել Նյու Յորքի Times Square-ում (լուսանկարներ)
Հուլիս 11 02:55 2021

Կրիշտիանու Ռոնալդուն գործարկել է իր վերջին հյուրանոցային համալիրը, որը գտնվում է Նյու Յորքի Times Square-ում: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի և Յուվենտուսի գերաստղը նախկինում հյուրանոցներ է բացել Մադեյրայում, Լիսաբոնում և Մադրիդում:

Չորեքշաբթի Ռոնալդուն սոցիալական ցանցերում հայտնել է Մանհեթենի կենտրոնում գտնվող Pestana CR7 հյուրանոցի մասին, որն իր առաջին հյուրանոցն է Եվրոպայից դուրս:

«Ամրագրեք հիմա և բացահայտեք ամենաթեժ նոր հյուրանոցը քաղաքի լավագույն վայրում»,-գրել է նա:

Հյուրանոցի պաշտոնական կայքէջի համաձայն՝ մարդիկ կարող են հյուրանոցում մնալ 1 գիշերը 117 ֆունտ սթերլինգով:

Ռոնալդուի նոր համալիրը նկարագրվում է որպես տիեզերական հյուրանոց, որը «հավատարիմ է աշխույժ և սպորտային ապրելակերպին»:

Հյուրանոցի կայքում ասվում է, որ սա «իդեալական մեկնակետ է նրանց համար, ովքեր չեն ցանկանում բաց թողնել քաղաքի անցուդարձը»:

Ռոնալդուն ոգեշնչվել է հայրենիքից. սենյակներում շատ են Պորտուգալիայի գույները:

Բոլոր սենյակները հագեցած են էսպրեսո պատրաստող սարքերով, սառնարաններով, USB պորտերով, HD-TV-ով և Wi-Fi-ով:

Ռեստորանն առաջարկում է միջազգային ուտեստներ և պորտուգալական խորտիկներ,  կան նաև բազմաթիվ էկրաններ, որոնցով կարելի է սպորտային իրադարձություններ դիտել:


Գործում են նաև ֆիթնես կենտրոն և սրահներ բիզնես հանդիպումների համար:

Portugal and Juventus superstar Cristiano Ronaldo has branched out his portfolio of hotels

Ronaldo confirmed that Pestana CR7 has opened up in New York on Times Square

The hotel has a bar and serves up international dishes as well as Portuguese snacks

The website says Ronaldo has taken inspiration from the colours and art of his home country

As per the hotel's website, people can stay at the complex for £117 a night



loading...