Վարդենիսում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին։
«Մուրճն ու մանգաղը վաղուց ենք տեսել, մուրճն արհեստավորի գործիք է, իսկ մանգաղը՝ գյուղատնտեսական գործիք է գյուղացու համար։ Մուրճին ի հակառակ մի մանգաղ եմ բերել, որն ուզում եմ նվիրել Ձեզ, որպեսզի վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը և այդ մանգաղով քաղաքական մոլախոտերին հնձեք», - ասաց Վարդենիսը բնակիչը։