««Պադավատապետության» մասին ամբիոնից կոկորդ պատռողի ուղեկցողների քանակը նայեք»․ Ա․ Հովհաննիսյան


««Պադավատապետության» մասին ամբիոնից կոկորդ պատռողի ուղեկցողների քանակը նայեք»․ Ա․ Հովհաննիսյան
Հունիս 17 12:06 2021

«Հայաստան» դաշինքի ծրագրի աշխատանքային խմբի համակարգող Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ վերադառնում էինք Վեդիից` մեր հերթական դասախոսությունից: Վերադարձին մեզ հանդիպեց արձակուրդում գտնվող ապօրինի պաշտոնակատարի շարասյունը: Ոստիկանության աշխատակիցը, լուսամուտից մինչև գոտկատեղ իրեն նետելով, բարձր արագության տակ վթարային վիճակ ստեղծելով, բղավում էր, որ բոլոր մեքենաները կանգնեն, որ Շուշին հանձնողը անցնի: Նկարել եմ ես: «Պադավատապետության» մասին ամբիոնից կոկորդ պատռողի ուղեկցողների քանակը նայեք: Մի քանի մեքենա էլ դեռ առջևից չեմ հասցրել նկարել:
Հ.Գ. Սա նրա վերադարձն էր Երևան: Միայն իրեն ուղեկցողները` առանց «Նիկո՛լ՝ վարչապե՛տ» գոռացող մասսովկայի»: