Զենքի գործադրմամբ հովիվի աչքի առաջից թշնամին տարել է կովն ու հորթը, հետո մորթել․ Կարեն Հովհաննիսյան


Զենքի գործադրմամբ հովիվի աչքի առաջից թշնամին տարել է կովն ու հորթը, հետո մորթել․  Կարեն Հովհաննիսյան
Հունիս 17 11:15 2021

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Վերին Շորժայում կրկին զենքի կիրառմամբ թշնամին գողացել է հայ հովիվի կովը ու մորթել։

Գողանալ տերմինը չի բնութագրում իրական վիճակը, քանի որ զենքի գործադրմամբ պարզապես հովիվի աչքի առաջից թշնամին տարել է կովն ու հորթը, հետո մորթել։ Ես դեռևս խուսափում եմ գուգլ քարտեզի վրա ցույց տալ թշնամու առաջ տված դիրքերը, որոնոց մասին չեն խոսում, դեռ մի բան էլ խոսացողներին պիտակավորում են»։