Էրդողանն ու Բայդենը բանակցություններ են վարել Բրյուսելում


Էրդողանն ու Բայդենը բանակցություններ են վարել Բրյուսելում
Հունիս 14 18:24 2021

Երկուշաբթի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բրյուսելում տեղի ունեցան թուրք-ամերիկյան բանակցությունները:

Նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի նեղ և ընդլայնված ձևաչափով հանդիպումը տևեց շուրջ մեկուկես ժամ:

Բայդենը  Էրդողանի հետ երկկողմ հանդիպումը համարել է «շատ դրական»:

Թուրքական կողմի բանակցություններին ներկա էին Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը, Էրդողանի խոսնակ Ֆահրեթին Ալթունը և այլք:

Թուրքիայի ղեկավարը երկուշաբթի օրը Բրյուսելում բանակցություններ է վարել Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի և Հունաստանի ղեկավարների հետ: