Ադրբեջանական լրատվականները՝ Փաշինյանի հաղթանակի մասին. Վարուժան Գեղամյան


Ադրբեջանական լրատվականները՝ Փաշինյանի հաղթանակի մասին. Վարուժան Գեղամյան
Հունիս 14 18:25 2021

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքումգրել է․ ««Կասկած չունեմ, որ Փաշինյանը հաղթելու է հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում և դրանից հետո բանակցային գործընթացն ու խաղաղության հաստատումը կընթանան արագ տեմպերով». այսպիսինն է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևի կարծիքը Հայաստանում ընտրությունների վերաբերյալ։

Այս օրերին թուրքական և ադրբեջանական մամուլը լի է կապիտուլիանտ Փաշինյանին գովաբանող հոդվածներով։ Իմիջիայլոց, դրանցում նշվում է, որ եթե Փաշինյանը մնա, ապա Հայաստանը խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ՝ վերջնականապես հրաժարվելով Արցախից։

Հունիսի 20-ին սրա դեմն առնելու հնարավորություն կա»,-նշել է նա։

 
 


loading...