Երեխան, իր դպրոցի զուգարան մտնելով, զգում է Կառավարության վերաբերմունքն իր նկատմամբ․ Փաշինյան (տեսանյութ)


Երեխան, իր դպրոցի զուգարան մտնելով, զգում է Կառավարության վերաբերմունքն իր նկատմամբ․ Փաշինյան (տեսանյութ)
Հունիս 14 18:13 2021

Մեր դպրոցներում և մանկապարտեզներում պետք է լինեն մարզադահլիճներ, ֆուտբոլի դաշտեր։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Արարատի մարզի Ոսկետափ համայնքում կայացած քարոզարշավին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե դրա համար որոշել են, որ «Իմ քայլը» հիմնադրամը պետք է մասնագիտանա միայն գյուղական կամ հեռավոր բնակավայրերում դպրոցների մարզադահլիճների և զուգարանների կառուցման ուղղությամբ։

«Շատ կարևոր է, որ մեր երեխաների համար ամենաժամանակակից, քաղաքակիրթ պայմաններն ստեղծենք, որովհետև երեխան, իր դպրոցի զուգարան մտնելով, զգում է Կառավարության վերաբերմունքն իր նկատմամբ․ ինչպիսին է դպրոցի զուգարանը, այնպիսին է Կառավարության վերաբերմունքն այդ երեխայի նկատմամբ, և այդ ուղղությամբ մենք պետք է առաջ գնանք»,-ասաց նա։

 

 



loading...