Մեր քաղաքացիներին կոչ եմ անում քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին․ «Մոնարխի» տնօրեն


Մեր քաղաքացիներին կոչ եմ անում քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին․ «Մոնարխի» տնօրեն
Հունիս 14 16:54 2021

Հայազգի ռուս հայտնի ձեռներեց եւ բարերար, «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Սերգեյ Համբարձումյանը հայտարարություն է տարածել։ Ներկայացնում ենք այն ստորև. 

«Սիրելի՛ հայրենակիցներ, խորը բավարարվածության զգացումով ընթերցեցի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հայտարարությունը։ Մարդու, ում հետ մենք բոլորս կապել ենք Հայաստանի Հանրապետության բարգավաճող տնտեսական ապագան։ Ներկայացնելով ստեղծված իրավիճակի ճշգրիտ վերլուծությունը՝ նա իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին։

Ես ուզում եմ հայտարարել, որ միանում եմ Կարեն Կարապետյանի կոչին։ Ստորագրում եմ նրա հայտարարության յուրաքանչյուր բառի տակ և կոչ եմ անում մեր քաղաքացիներին քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ 

Դրանում է Հայրենիքի փրկությունը»,-նշվում է հայտարարությունում։