Թալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզաշավ անող խմբի մյուս անդամներին


Թալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզաշավ անող խմբի մյուս անդամներին
Հունիս 12 19:15 2021

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը

մարզպետարանի մի խումբ աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Թալինի շրջանի Հացաշեն գյուղ՝  Փաշինյանի օգտին քարոզչություն անել, սակայն ծեծի է ենթարկվել գյուղացիների կողմից՝ «դավաճան Նիկոլի» քարոզն անելու համար: Ծեծկռտուքին միջամտել է ոստիկանությունը: 

Հիշեցնեք, օրերս էլ նույն պատճառով ծեծի էր ենթարկվել ԲՏ նախկին նախարար Հակոբ Արշակյանն ու նրան ուղեկցող խմբակը: