Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ևս հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո


Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ևս հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո
Հունիս 10 20:54 2021

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո։ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում նա արդեն ներկայացված է որպես ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչ։

Վլադիմիր Հակոբյան 2638 վարկանիշով 12-րդն է ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստների թվում։

Ավելի վաղ ԱՄՆ տեղափոխվելու և ԱՄՆ դրոշի ներքո հանդես գալու որոշման մասին էր հայտարարել նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։



loading...